Ադրբեջանը փորձում է զրոյացնել Վաշինգտոնի բանակցությունների ընթացքում ձեռք բերած առաջընթացը. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցավ Սոթքում, Ադրբեջանի կողմից սադրանք է, որով ցանկանում են հարվածել բանակցային գործընթացին։
«Ադրբեջանը փորձում է զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Սադրելով` Ադրբեջանը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։