Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյանը` սահմանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում և հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված բանակցությունները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ կողմի կրակոցներին։
Նա նաև նշեց, որ Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո։
«Մեր կողմից կա չորս վիրավոր, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կիրակնօրյա Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել: