Սա ռազմական գործողություն է, այլ ոչ թե պատերազմ. Պեսկով
«Ռուսական հատուկ օպերացիան Ուկրաինայում շատ բարդ է, բայց մեկ տարում որոշ նպատակների ենք հասել, օրինակ՝ ռազմական արտադրության ոչնչացումը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը պնդում է, որ Ռուսաստանի դանդաղ գործողությունները պայմանավորված են նրանով, որ սա ռազմական գործողություն է, այլ ոչ թե պատերազմ։ «Իհարկե, շատ դժվար է համեմատել Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական ներուժը։ Իսկ դուք ասում եք՝ ինչո՞ւ են ռուսներն այդքան դանդաղ գործում։ Որովհետև ռուսները պատերազմ չեն վարում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ պատերազմը բոլորովին այլ խնդիր է, դա ենթակառուցվածքների լիակատար ոչնչացումն է:
«Մենք դա չենք անում։ Մենք փորձում ենք փրկել ենթակառուցվածքը և փորձում ենք փրկել մարդկային կյանքեր»,- վստահեցնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։