Ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն, այս պահին ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ` ադրբեջանական բանակի զինծառայող Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլուն։