Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»
Մամուլ

Աջ ձեռքը ձախ ոտքից անտեղյա՞կ է, թե՞ միայն ձևացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցավ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված «Նեմեսիսի» արձանի բացումը, իսկ Թուրքիան ԱԳ նախարարի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ արձանի բացման պատճառով փակում է Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի քաղաքացիական օդանավերի համար, ավելին՝ Չավուշօղլուն գործնականում բաց տեքստով պահանջեց, որ ՀՀ իշխանությունները քանդեն այդ արձանը: Նիկոլ Փաշինյանը գործնականում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը ներդաշնակ և համահունչ արտահայտվեց՝ հայտարարելով, թե «Նեմեսիսի» արձանի տեղադրումը սխալ որոշում էր:

Նրա հայտարարությունից շատերը ենթադրեցին, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի արձանը քանդել տալ՝ թուրքերին սիրաշահելու համար: Երեկ արդեն ասպարեզ ելավ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կարգավիճակ ստացած Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարելով, որ՝ ա) ինքն, իհարկե, տեղյակ է եղել արձանի տեղադրման մասին, բ) Նիկոլ Փաշինյանին դրա մասին ոչինչ չի ասել: Ստո՛պ, կամ, ինչպես երթուղայինի մշտական ուղևորը կասեր՝ վարպե՛տ, էստեղ պահի՛: Չէ, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական Հրաչյա Սարգսյանը յուրովի փորձում է «փրկել» իր շեֆին:

Բայց, ախր, հանրահայտ է, որ ՔՊ-ում, առանց Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու, անգամ, կներեք, չեն փռշտում, ուր մնաց, որ արձանի, այն էլ՝ նման արձանի տեղադրման որոշման մասին ինքնագլուխ որոշում կայացնեն: Լավ, եթե նույնիսկ այդպես է, նման «չասող» ու, ինչպես Փաշինյանն արտահայտվեց, «սխալ» որոշում կայացրած անձնավորությանը ինչո՞ւ և ինչպե՞ս են վարչապետի խորհրդական նշանակել: Է՞լ ինչեր չի ասում նա իր վարչապետին: Մյուս կողմից՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա սխալ որոշում է եղել, նա իր սիրելի քաղաքապետի հավանական թեկնածու Տիգրան Ավինյանի՞ն է թիկունքից ուզում հարվածել, թե՞ այդ Տիգրան Ավինյանն է այնքան ինքնուրույն «խաղացող», որ իմանալով (կարող էր կռահել) իր առաջնորդ Փաշինյանի հնարավոր բացասական վերաբերմունքի մասին, ոչ միայն չի կասեցրել «սխալ» որոշման իրականացման ընթացքը, այլև գնացել է մասնակցելու արձանի բացման արարողությանը՝ այն դարձնելով պաշտոնական բնույթ ունեցող իրադարձություն:

Այստեղ ոչ թե «մի բան», այլ ընդհանրապես ոչ մի բան «այն չէ»: Ի լրումն, ստացվում է, որ Փաշինյանի «թիմում» աջ ձեռքը ձախ ոտքից բացարձակապես անտեղյակ է, եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին: Միայն ցավակցել կարելի է արագորեն նվազող այն հայրենակիցներին, որոնք դեռ ինչ-որ հույսեր ունեն, որ նման ղեկավարություն ունենալով՝ կարող են «Ապագա» կոչվող կայարան հասնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում