Ռուսական SU27-ը Սև ծովի երկնքում վախեցրել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին
Ռուսական SU27-ը Սև ծովի երկնքում վախեցրել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Հունվարի 25-ին Սև ծովի վրա ռուսական SU27 ինքնաթիռը սպառնացել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին` 3 անգամ վտանգավոր հեռավորության վրա մոտեցել և ստիպել է հեռանալ: Տեղեկացնում է sondakika.com կայքը: Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանզան:
Նա նշել է նաև, որ այդպիսի դեպք տեղի է ունեցել նաև անցյալ տարի Բալթիկ ծովի վրա: Ռուսական ինքնաթիռը մոտեցել է ամերիկյան հտախուզական ինքնաթիռին և, ցույց տալով սեփական հրթիռները, ստիպել է հեռանալ: Չնայած, որ ռուս-ամերիկյան պայմանագիրը վերաբերվում է միայն Սիրիայի տարծքում միմյանց թռիչքներին չխանգարելուն, այնուամենայնիվ ռուսները Սև ծովում ևս չեն ցանկացել հարվածել ամերիկյան հետախուզական ինքնաթիռին:
Նման դեպք տեղի է ունեցել նաև նախկինում Սև ծով մտած ամերիկյան ռազմանավի հետ: Ռուսական ինքնաթիռը ազատ թռիչքներ է կատարել ռազմանավի վրայով և ստիպել նրան հեռանալ: Պնդումներ կան, որ ռուսական ինքնաթիռը կարողացել է խաթարել ամերիկյան ռազմանավի էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: