Ադրբեջանական ինքնաթիռները զինված են թուրքական բարձր ճշգրտության թևավոր ռումբերով (լուսանկար)
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Су-25» հարվածային ինքնաթիռները զինված են Թուրքիայի ազգային պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված բարձր ճշգրտության թևավոր ռումբերով։ Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվականներին:
Թուրքական լրատվականները հրապարակել են այս ինքնաթիռներից մեկի լուսանկարը՝ արված երկու երկրների «Անատոլիական արծիվ» համատեղ ռազմաօդային զորավարժությունների ժամանակ։ Դատելով լուսանկարից՝ «Су-25» ինքնաթիռը կրում է թուրքական պետական «TUBITAK-SAGE» ընկերության արտադրության թևավոր ռումբ։ Այս ռումբը թույլ է տալիս օդանավին ճշգրիտ հարվածել թիրախներին մեծ հեռավորության վրա:
Թևավոր ռումբերը թուրքական ռազմական արդյունաբերության «MK-82» և «MK-83» օդային ռումբերի հեռահար տարբերակներն են՝ 500 և 1000 կիլոգրամանոց մարտագլխիկներով։ Այս ռումբերն ունակ են ճշգրիտ խոցել թիրախը եղանակային բոլոր պայմաններում, ինչպես նաև կարող են նետվել անվտանգ հեռավորությունից՝ չմտնելով հակառակորդի միջին հեռահարության հակաօդային պաշտպանություն։ Այսպիսով, երբ ռումբերը նետվում են բարձր բարձրությունից, դրանց թռիչքի հեռահարությունը կազմում է 110 կիլոմետր, իսկ ցածր բարձրությունից՝ 37 կիլոմետր։

Ադրբեջանական «Су-25» ինքնաթիռները նախկինում արդիականացվել են այս ընկերության արտադրած լազերային ռումբեր տեղադրելու համար:
Հաղորդվում է, որ Թուրքիան շարունակում է ինտեգրել Ադրբեջանին պատկանող մարտական ինքնաթիռներին, զինամթերքին՝ թույլ տալով մեծացնել թիրախների ոչնչացման հեռահարությունը և ճշգրտությունը։ Այս զինամթերքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:
SavunmaSanayiST.com-ը գրում է, որ մոտ ապագայում ակնկալվում է, որ Թուրքիան կսկսի Ադրբեջան արտահանել 250 կիլոմետր հեռահարությամբ «SOM» հրթիռներ։