Թուրքիայի ճանապարհն անցնելու է Զանգեզուրով, Ղարաբաղով. Չավուշօղլու
Թուրքիայի ճանապարհն անցնելու է Զանգեզուրով, Ղարաբաղով: Այս մասին նշել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում արհեստավորների և գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե թուրքական բեռնատարները շրջանցեն Ադրբեջանի տարածքը, ապա օրերով կմնան սահմաններին։
Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակչությանը համոզել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իշխանության գալու պարագայում կփոխեն Ադրբեջանի նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը։