Մեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել
Հասարակություն

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացու

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի մոտ դիակ է հայտնաբերվել։

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ հայտնաբերել է 54-ամյա տղամարդու դին՝ բերանքսիվայր ընկած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիակի զննությամբ՝ դիակի տարբեր մասերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ և քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը մահացել է ոչ թե ջրափոսն ընկնելու, այլ սպանության հետևանքով։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունը, որոնք նույն քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1977թթ.: Վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, 54-ամյա տղամարդը այցելել է 45-ամյա համաքաղաքացու՝ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում գտնվող տուն, որտեղ վերջինիս և Գյումրու ևս մեկ՝ 46-ամյա բնակչի հետ ալկոհոլ են օգտագործել: Վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 45-ամյա տղամարդը մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, որին միջամտել է 46-ամյա տղամարդը՝ թույլ չտալով շարունակել գործողությունները։ Քիչ անց վիճաբանությունը նորից շարունակվել է, որի ընթացքում 45-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, գցել հատակին, ապա մարմնի տարբեր հատվածներին ոտքով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար զրկել է նրան կյանքից:

Դրանից հետո 45 և 46-ամյա տղամարդիկ, 54-ամյա տղամարդուն թողնելով հիշյալ տանը, դուռը փակելով՝ հեռացել են։ Վերադառնալուց հետո՝ մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նրանք դին տեղափոխել և նետել են Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու 45-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ 46-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: