Մեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել
Հասարակություն

Ուտում են ու մարսում. Արսեն Թորոսյանն ու Վահե Տեր-Մինասյանը Դուբայում կլինիկա են բացում

«Գարդասիլն» ու Cօvid-19-ը «հորով–մորով» արած և մարսած Արսեն Թորոսյան-Վահե Տեր–Մինասյան ընկերները, ոչ ավել-ոչ պակաս, այժմ էլ ֆինանսական սնման նոր աղբյուր են գտել։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` հիշյալ զույգը Դուբայում կլինիկա է բացում։

Իհարկե, նման ռիսկի գնալ նրանք չէին կարող` առանց ֆինանսական լուրջ ներդրումների։

Մի խոսքով` նախկինների ալան–թալանի, փողեր լվանալու ու կոռուպցիայի դեմ «պայքարող» իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանն իր ընկերոջ հետ կասկածելի փողերով դրսում գործ է դնում։

Ինչու կասկածելի, որովհետև առնվազն միամիտ ու առավել ևս ծիծաղելի կլիներ մտածել, թե Արսեն Թորոսյանն ու Վահե Տեր–Մինասյանը դրսում կլինիկա են բացում իրենց «հալալ քրտինքով աշխատած, կոպեկ–կոպեկ հավաքած ու հետ գցած» ֆինանսների հաշվին։

Չենք քննարկում այն, թե ում ճնշումների ներքո, Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը ինչպես 0-ական վիճակից սկսեց «պահանջարկ վայելել», կտրուկ ավելացան պետական ներդրումներն ու աճեց նաև բժշկական կենտրոն այցելուների թիվը։

Անդրադառնանք հարցին, թե ինչու էին Թորոսյանն ու Վահե Տեր-Մինասյանը շահագրգռված «գարդասիլի» բիզնեսով։

Թերևս հիշողներ կլինեն, որ Վահե Տեր-Մինասյանն անգամ, օրենքները շրջանցելու ճանապարհով, լծվել էր «Գարդասիլ-4»-ը գովազդելու անթույլատրելի գործին։

Այս գործով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նույնիսկ տուգանել էր Տեր-Մինասյանին, որով զայրացրել էր Թորոսյանին։

Ի պաշտպանություն իր ընկերոջ` Թորոսյանը «նետվել էր» տեսչական մարմնի ղեկավար էդգար Խուրշուդյանի «դեմքին», թե` ինչո՞ւ է տուգանել։

Ըստ լուրերի` Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, այն ժամանակ դեռ նախարար աշխատող Թորոսյանն էլ բղավել է, թե` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն...

Հիմա այս տրամաբանության մեջ պարզ է, չէ՞, որ հանուն գարդասիլի ու հանուն այդ գարդասիլը գովազդող ընկերոջ քաղաքացուն «պասլատ» անող Թորոսյանի համար Covid-19-ով պայմանավորված մահերը թերևս մեծ կորուստ չէին։

Covid-19 համավարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների մասով էլ ոչ թե մենք, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն է քրեական գործ հարուցել։

Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարարը, որն այժմ Երևանի փոխքաղաքապետ է, «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը և էլի ոլորտի 9 ներկայացուցիչ։

Դարձյալ առնվազն պետք է միամիտ լինել մտածելու համար, որ այս խումբը գործել է  աննկատ` Թորոսյանի քթի տակ, բայց նրա աչքից հեռու և, որ Թորոսյանն անմեղ է այս գործում։

Իհարկե, Թորոսյանը չի ընդունում իր մեղքի բաժինը, բայց անկեղծության համար պետք է նշել, որ ոչ ոք ու երբեք չի ընդունում իր մեղքը։

Ու չնայած նրան, որ զարմանալի չի լինի, եթե Արսեն Թորոսյանն էլ մի օր, հայտնի «դասականի» նման, ասի` «ես պատասխանատու եմ, բայց թիվ մեղավորը չեմ»` փաստն այն է, որ ընկերների ֆինանսական հնարավորությունը ներում է` Դուբայում մեծ կլինիկա բացելու համար։

Այլ կերպ ասած` ուտում են ու մարսում... А вам слабо? 

 Արմինե Մկրտումյան