ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելուց
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին, որը հայտարարել է Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու մասին։
Վաշինգտոնը մտադիր չէ Կիև տեղափոխել մինչև 310 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ, գրում է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Լոնդոնի որոշումը թույլ է տվել ամերիկացի պաշտոնյաներին թեթևացած շունչ քաշել, քանի որ Ուկրաինան այժմ կունենա հեռահար զենքեր, և այդ կապակցությամբ ԱՄՆ-ի հասցեին ավելի քիչ քննադատություն է լինելու։