Cделал дело - гуляй смело... ո՞վ կփոխարինի Փաշինյանին. թեկնածուների անուններ կան
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո, Նիկոլ Փաշինյանին վարչապետ պահելը դառնում է անիմաստ։ Մեղմ ասած` сделал дело гуляй смело...
Թեև Փաշինյանի պարագայում դժվար է ասել, թե որքան հանգիստ ու համարձակ կարող է քայլել նա, սակայն, անկախ Փաշինյանի «վախճանից», Արևմուտքն ու Մոսկվան վարչապետի պաշտոնում նոր թեկնածուների մասին են մտածում։
Իհարկե, հայաստանյան շրջանակներում քննարկվում ու շրջանառվում են շատ թեկնածուների ու մասնավորապես ՔՊ վարչախմբի անդամների անուններ, սակայն խոսում են նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մասին։
Մեր տեղեկություններով, մասնավորապես Ռուսաստանը Հայաստանում հող է նախապատրաստում ու ճանապարհ հարթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի իշխանության գալու համար։
Գոնե այս պահին, Մոսկվայում ՀՀ ապագա իշխանությանը տեսնում են այս երկուսի դեմքով։
Ինչ վերաբերում է անձամբ Ռոբերտ Քոչարյանին, ապա Մոսկվան նրան իշխանության բերելու որոշում ու ցանկություն չունի։ Ավելին, մեր տեղեկություններով, Ռուսաստանը Քոչարյանի առաջ պայման է դրել` ընդհանրապես հեռու մնալ քաղաքականությունից ու ոչ մի թելով իրեն չկապել քաղաքականության հետ։
Արմինե Մկրտումյան