Ալիևն օկուպացված Շուշիից կոչով դիմել է ադրբեջանցիներին
Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր։ Մենք իրականություն դարձրինք նրա և ողջ ադրբեջանական ժողովրդի, ողջ աշխարհի ադրբեջանցիների երազանքը։
Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Շուշին մեր հաղթանակի խորհրդանիշն է, մեր հաղթանակի պսակը։ Շուշին օկուպացիայից ազատագրելուց հետո այս հրապարակում ինձ զեկուցեցին ադրբեջանցի խիզախ զինվորականները։ Այս շենքի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, իսկ Շուշիի ազատագրումը մեր պատմական հաղթանակի հիմնական մասն էր։ Դրա հաջորդ օրը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։