Ալիևը խոսել է Ստեփանակերտ-Լաչին ճանապարհին սահմանային անցակետի ստեղծման մասին
30 տարի շարունակ Հայաստանն իր հովանավորների աջակցությամբ օր ու գիշեր անում է հնարավոր ամեն ինչ՝ Ղարաբաղը Ադրբեջանին չվերադարձնելու համար, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հիմա վերակենդանացնում է Ղարաբաղն ու Զանգեզուրը. «Այսօր Ղարաբաղը վերածնվում է, Զանգեզուրը վերածնվում է, մենք կառուցում ենք, մենք կառուցում ենք մեր հայրենի հողերի վրա։ Մենք հաջողությամբ կկատարենք Ղարաբաղը և Զանգեզուրը վերականգնելու առաքելությունը։ Մենք ապրիլի 23-ին սահմանային անցակետ ստեղծեցինք ադրբեջանա-հայկական սահմանին, բարձրացրինք Ադրբեջանի դրոշն այնտեղ, ամբողջությամբ վերականգնեցինք տարածքային ամբողջականությունը։ Նույն կերպ մենք պատվով կկատարենք մեր քաղաքացիական առաքելությունը՝ այս գեղեցիկ շրջանը վերականգնելու առաքելությունը»,-ասել է Ալիևը։