Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիվ գործողություններ արած 13 մարդու
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, ովքեր ներգրավված են եղել Էրզրումում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ ագրեսիվ գործողությունների մեջ։
Այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Բոզդաղը հավելել է, որ իշխանությունները ուսումնասիրում են տեսախցիկների հասանելի կադրերը։ Քննչական բոլոր միջոցառումների ավարտից հետո որոշում կկայացվի խափանման միջոցի վերաբերյալ։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և նշել, որ նախընտրական քարոզարշավը պետք է շարունակվի առանց նման միջադեպերի և ժողովրդավարական նորմերին համապատասխան։