Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է
Հասարակություն

Ձեր հոդվածից հետո աշխատակիցներ եմ ուղարկել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից արձագանքել են NEWSPRESS.am-ի հրապարակմանը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 54 հասցեում կա բարեկարգման ծրագիր, կա նախագիծ, որով իրականացվում է տարածքի բարեկարգում: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը՝ արձագանքելով մեր կայքում հրապարակված «Բարեկարգում են, ձեռքի հետ էլ` յուրացնում. Մալաթիա-Սեբաստիայի հանրային այգուն կից ապօրինաշինություն է իրականացվում» վերտառությամբ հոդվածին:

Բնակիչներն ահազանգել էին, որ Անդրանիկ 54 հասցեում տեղակայված հանրային օգտագործման այգին ինչ-որ անհատներ փորձում են ապօրինի յուրացնել։

«Տարածքը, որը բնակիչների կողմից մատնանշվել է, և ասել են, որ այդտեղ ապօրինաշինություն է կատարվում՝ մեր նախագծում ներառված չէ»,-պարզաբանեց Անդրանիկ Ավետիսյանը:

Անդրադառնալով բնակիչների դիտարկմանը, թե ապօրինաշինություն իրականացնող անձը ինչ-որ կերպ կապ ունի վարչական շրջանի ղեկավարի հետ, ում թույլտվությամբ էլ հենց իրականացվում է յուրացումը, Անդրանիկ Ավետիսյանը նշեց, որ հիշյալ տարածքի «զավթումը» վաղեմի պատմություն ունի: 

«Տվյալ տարածքը ցանկապատված է, այսպես ասած, զավթված է, որն ունի տարիների վաղեմության պատմություն»,- ասաց Անդրանիկ Ավետիսյանը՝ մեզ ցույց տալով հարևանների տեղը, ովքեր, նրա խոսքով, կարող են փաստել այդ մասին:

Դիտարկմանը, թե հարևաններն արդեն ասել են այդ մասին, սակայն այստեղ խնդիրն այն է, որ «զավթված» տարածքը, շատ ապօրինաշինությունների օրինակով, կարող էր ապամոնտաժվել և վերադարձվել որպես  հանրային օգտագործման տարածք, Անդրանիկ Ավետիսյանն արձագանքեց, որ վարչական շրջանի ղեկավարն ապամոնտաժելու իրավասություն չունի:

«Վարչական շրջանի ղեկավարը կարող է ապամոնտաժել այն, ինչ նոր է իրականացվում` որպես ապօրինի շինություն, իսկ այն շինությունները, որոնք ունեն վաղեմություն՝ ապամոնտաժվում են քաղաքապետի որոշման հիման վրա»:

Անդրանիկ Ավետիսյանը հերքեց այն նկատառումները, թե տարածքի զավթումն ու ապօրինաշինությունը որևէ կերպ առնչվում են գործող ղեկավար Արման Բարխուդարյանի հետ:

«Նախագիծը, որով իրականացվում է բարեկարգում, չի պատվիրվել վարչական շրջանի ղեկավարի նշանակումից հետո՝ պատվիրվել է այդ նշանակումից առաջ: Բնականաբար, պարոն Բարխուդարյանը դրա հետ որևէ կերպ առնչություն ունենալ չէր կարող»,- ասաց Ավետիսյանը:

Նա նաև նշեց, որ իրենք նախատեսում են այդ տարածքը ևս բարեկարգել:

«Ցանկապատը, ապօրինությունները պետք է ապամոնտաժվեն: Կպատրաստվի նախագիծ և կներկայացնենք քաղաքապետարան, կլինի քաղաքապետի որոշում, որից հետո նոր կապամոնտաժվի ցանկապատն ու ցանկապատի ներսում գտնվող մետաղական կրպակը»:

 

Արձագանքելով բնակիչների ահազանգի հետ կապված խնդրի մեկ այլ կողմի, որ ապօրինի կառուցապատողը տարածքում շինություն է իրականացնում և, ըստ որոշ տվյալների, նպատակ ունի տեղադրել ավտոտնակ, վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ հիշյալ տարածքում այս պահին ապօրինաշինություն տեղի չի ունենում:

«Ցանկապատի ներսում այս պահին որևէ կառուցապատում չի իրականացվում: Ես Ձեզ վստահեցնում եմ, Ձեր հոդվածից հետո ամեն օր մեր քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին ուղարկում եմ այդտեղ, որ վերահասկեն»,- ասաց Անդրանիկ Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ խոսել են նաև տեղում բարեկարգում իրականացնող շինարարների հետ, որպեսզի ուշադիր լինեն:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ բնակիչներն այժմ ստորագրահավաք են իրականացնում՝ վերոհիշյալ «զավթված» տարածքը ապամոնտաժելու համար:

«Մենք միայն ուրախ կլինենք: Դա մեզ կօգնի, որ մեր գործողություններն ավելի արագացնենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ եթե անգամ չլիներ ստորագրահավաք՝ միևնույնն է, ապամոնտաժման նախագիծը ներկայացվելու էր քաղաքապետարան, իսկ այս դեպքում բնակիչների ստորագրահավաքը պարզապես արագ ընթացք կտա գործին:

Ավելին՝ Անդրանիկ Ավետիսյանը վստահ է, որ ապօրինի կառուցապատողի կողմից կլինի, այսպես ասած, «դիմադրություն», իսկ բնակիչների բողոքն ու ստորագրահավաքը հաշվի առնելով ի վերջո ապամոնտաժում կիրականացվի:

Արմինե Մկրտումյան