Ավետիսյանների գործով վկա ռուս զինծառայողները այլևս 102-րդ ռազմաբազայի ծառայողներ չեն
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի 6 ռուս զինծառայողները, ովքեր Ավետիսյանների սպանության գործով ներգրավված են որպես վկա, այլեւս ռազմաբազայի ծառայողներ չեն: Այս մասին ռազմաբազային ուղարկված գրությունն այսօր` հունվարի 29-ին, դատարանում ընթերցեց Ավետիսյանների սպանության գործով նախագահող դատավորը: Ըստ գրության` զինծառայողները 2015թ. օգոստոսի 16-ին հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից: Գրությանը կից ներկայացվել են համապաստախան հրամանների քաղվածքները:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։