Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց կտա
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Տեղեկացնում է oxu.az կայքը:
«Թուրքիան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, որովհետև Ադրբեջանն է այդպես ուզում: Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ոլորտում պատրաստ է օգնել: Ադրբեջանը սեփական ռազմական կարողությունները հզորացնող երկիր է, և մենք պատրաստ ենք այդ ոլորտում օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է դեսպան Իսմայիլ Ալթեր Ջոշքունը: