Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՄանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամՄեկ օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԱԳՄԱՆ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի և դրանում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերինԲյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվելԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրոԿիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքըԴրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով
Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են
«Nissan Tida»-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. 4 մարդ մահացել է, 1-ը՝ վիրավորվել
«Տրանսպորտը պետք է ավելի թանկանա». տրանսպորտի թանկացման դեմ երբեմնի բողոքող Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ռուբինյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Հավերժ անիծված ընտրություն...

Ուղիղ հինգ տարի առաջ այսօր օրը՝ մայիսի 8-ին, Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը կրող մի մարդ, ով դրանից հետո դարձավ հայ ժողովրդի դժբախտության, հազարավոր հայերի մահվան, հազարավորների հաշմանդամության միակ գլխավոր պատճառը։

Ուղիղ հինգ տարի առաջ՝ այս օրը, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ ու դարձավ Հայաստանում և Արցախում ապրող հայ ժողովրդի գլխին արյուն ու մահ թափող մեկը։

Ուղիղ հինգ տարի առաջ՝ այս օրը, Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, ու մարմիններով լցրեց այն դատարկ դագաղները, որոնցով սկսեց իշխանազավթման իր առաքելությունը։

Ուղիղ հինգ տարի առաջ՝ այս օրը, Նիկոլ Փաշինյանը հայկական տոնացույցից ջնջեց հայ ազգի համար 30 տարի հաղթանակի օր համարվող մայիսի 8 և 9-ը՝ Եռատոնը։

Հայկական տոնացույցում սև ժապավեններ հայտնվեցին ճիշտ այնպես, ինչպես ամբողջ Հայաստանում էին՝ կախված ամեն մի բակում ու թաղամասում։

Ուղիղ հինգ տարի առաջ Հայաստանի վարչապետ ընտրված մարդը մարդկանց խոստացավ հարստություն, բայց հարստացավ միայն ինքը ու իրեն ծառայող ստրկամիտները։

Ուղիղ հինգ տարի առաջ նա մարդկանց խոստացավ արդարություն, բայց բանտում հայտնվեցիn հայրենիք չծախող իրական հայրենասերները։

Ուղիղ հինգ տարի առաջ Հայաստանի վարչապետ ընտրված մարդը խոստացավ, որ ազգությամբ հայ երեխաները կապրեն երջանիկ և ապահով Հայաստանում, բայց հազարավոր հայորդիների անկյուն դարձրեց Եռաբլուրի խորը փոսն ու ադրբեջանական բանտը։

Ուղիղ հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին խոստացավ ժպիտ, բայց ժպիտից զրկեց հազարավոր հայ մայրերի, խոստացավ ներգաղթ, բայց հազարավորները իրենց տղա զավակներին հեռացնում են Հայաստանից, որ նրանք բաժին չդառնան հերթական պատերազմի, որի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար կլինի Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հինգ տարի առաջ՝ մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանը խոստացավ շենացնել Հայաստանը, երկու օր առաջ խոստովանեց, որ եթե մեկ-երկու տարի կարողանա մեր պետականությունը գոնե պահպանել, լավ կլինի։

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին ընտրվեց Հայաստանի վարչապետ, այսօր կանգնած է թուրք-ադրբեջանական մի վիլայեթի ղեկավար՝ փաշա մնալու եզրին։

Ու որպեսզի Հայաստանը չդառնա թուրքական վիլայեթ, կամ ադրբեջանական մի նահանգ, հայ ժողովուրդը պետք է հստակ իր Ոչ-ը ասի դրան, հայտարարի, որ չի ցանկանում ապրել թրքահպատակ երկրում։

Այսօր Հայաստան և Արցախ պետությունների հարատևման բանալին գտնվում է հայ ժողովրդի ձեռքում՝ Հայաստանում և սփյուռքում։

10+3 միլիոն հայ կցուցաբերի՞ կամք պայքարելու իր անկախ Հայաստանի ու միացյալ Արցախի համար, թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուները կվռնդվեն հայկական հողից։

10+3 միլիոն հայ չի՛ ցուցաբերի նման կամք, ապա թող պատրաստ լինի Հայաստանում դիմավորել թուրք և ադրբեջանցի փաշաներին ու խաներին՝ որպես մի խանության ազգային փոքրամասնություն։

NEWSPRESS.am