Ղրիմի ազատագրումից հետո կվերացվի նրա ինքնավար կարգավիճակը. Պոդոլյակ
«Ղրիմի ազատագրումից հետո, ամենայն հավանականությամբ, կվերացվի նրա ինքնավար կարգավիճակը»,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով, ունիտար պետության կազմում ինքնավարությունների առկայությունը բերում է անջատողական տրամադրություններ:
«Ակնհայտ է, որ ստանալով ինքնավարություն՝ դուք ենթագիտակցորեն ձեզ ինչ-որ կերպ ավելի լավն եք համարում, քան մյուս շրջանները։ Ունիտար պետության համար ինքնավարությունը վտանգավոր ճանապարհ է, դա տարածաշրջանային մակարդակով հակամարտությունների ճանապարհ է»,-ասել է նա: