Առաջիկայում չեն լինի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ
Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ․ հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին։
«Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը», - հայտարարվեց նիստի ընթացքում։