«Թելավին» հեռացրել է Վարդան Մինասյանին
Վրացական «Թելավին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանը «Թելավին» գլխավորել էր այս տարվա մարտին։ Նրա ղեկավարությամբ թիմը Վրաստանի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, կրել 5 պարտություն, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։