Հարսանիքը լեռներում կրկին անելու համար պետք է մի լավ թաղում կազմակերպել Երևանում. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
«Պատմության ընթացքում եղել են դժբախտություններ, մեր ժողովուրդն ունեցել է կորուստներ, եղել են դավաճաններ և դրանց հետևանքով կորցրել է նաև Շուշին, բայց կարողացել է իր մեջ ուժ գտնել, հետևաբար հաղթական դրոշով, աղոթքով, սպիտակ խաչով վերադառնալու Շուշի»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը:
Նա հայտարարեց, որ այդ հաղթանակի օրը կրկին գալու է՝ ի հեճուկս իշխող «հանցախմբի»: