Խաղաղության պայմանագրի նախագծի առաջընթացը դեռ չի արդարացրել մեր ակնկալիքները. Բայրամով
Խաղաղության պայմանագրի նախագծի առաջընթացը դեռ չի արդարացրել մեր ակնկալիքները: Այս մասին նշել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու լավագույն միջոցը հիմնված է փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա»,-ասել է Բայրամովը: