Արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. Չավուշօղլու
Արևմուտքին դուր չի գալիս, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Այս մասին Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման արևմուտքի դատապարտումը կապված է հենց դրա հետ. «Միևնույն ժամանակ, Արևմուտքը խրախուսում է մեր տեխնիկայի օգտագործումը Ուկրաինայում»,-ասել է նա:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն հարցում նախ և առաջ հաշվի է առնում իր շահերը. «Մենք չենք լսում Արևմուտքին, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, այս պետության դեմ պատժամիջոցներ կիրառելը մեզ ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը, վնասում է»,-նշել է նա: