Արցախը պետք է ազատագրվի․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Երկրապահը 30-ամյակի կապակցությամբ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում էր: Նա պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ես ուզում եմ շնորհավորել սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ», - ասաց Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը իր խոսքում ընդգծեց՝ քաղաքական հարցերի չի պատասխանելու։
«Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- նշեց նա։
Լրագրողների հիշեցմանը՝ այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է, հետ բերելո՞ւ ենք, թե՞ ոչ, Միքայելյանը պատասխանեց. «Պիտի ազատագրվի՝ գործով։ Ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»: