Արժանի հաղթանակ էր, բայց մեզ դեռ բարդ մրցաշրջան է սպասվում. Լեմպարդը՝ Բորնմութի դեմ խաղի մասին
Ֆրենկ Լեմպարդը բացատրել է, թե ինչպես կազդի «Բորնմութի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակը «Չելսիի» վրա: Այս մասին հաղորդում է ArmSport-ը:
«Ես գոհ եմ։ Հետևում ծանր շարք ունեինք, մեզ բարդ մրցաշրջան է սպասվում, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում։ Բայց ելույթն ու արդյունքն այս խաղում շատ լավն են։ Մենք արժանի էինք հաղթանակի։ Սա լավ քայլ է տղաների համար։ Նրանք շատ աշխատեցին, նրանք եկան մարզադաշտ, որտեղ այս մրցաշրջանում թիմերի մեծամասնության համար շատ դժվար է հաղթել, և նրանք դա արեցին» - նշել է Լեմպարդը: