Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Տնտեսություն

Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է Պարենի համաշխարհային գների մակարդակը

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսն աճում է շաքարավազի, մսի եւ բրնձի ավելի բարձր միջազգային գնանշումների համատեքստում, մինչդեռ ցորենի, եգիպտացորենի, կաթնամթերքի եւ բուսական յուղերի գները նվազում են։ Նշված է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) զեկույցում։

- Ապրիլ ամսին տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը՝ շաքարի, մսի եւ բրնձի համաշխարհային գնանշումների վերելքին զուգընթաց, հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6 տոկոսով բարձր է մարտի ցուցանիշից։ Ընդ որում, ինդեքսը 19,7 տոկոսով ցածր է 2022 թվականի, բայց միաժամանակ 5,2 տոկոսով բարձր 2021 թվականի ապրիլի ցուցանիշներից։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մարտ ամսից 17,6 տոկոս վերելք է գրանցել՝ հասնելով 2011 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված ամենաբարձր մակարդակին, որը բացատրվում է Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում եւ Եվրոպական միությունում չորային եղանակներով պայմանավորված՝ արտադրությունից ակնկալիքների եւ արդյունքների նվազեցմամբ, ինչպես նաեւ Բրազիլիայում շաքարեղեգի բերքահավաքի դանդաղ մեկնարկով եւ ուղեկցվելով անմշակ նավթի բարձր միջազգային գներով, որը կարող է մեծացնել շաքարեղեգի հիմքով էթանոլի պահանջարկը։

Ամսվա ընթացքում ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն աճել է 1,3 տոկոսով, որի գլխավոր պատճառը խոզի մսի բարձր գնանշումներն էին, ինչին հետեւել են թռչնամսի գները` կապված կենդանիների առողջական խնդիրների պատճառով Ասիայից ներմուծումների պահանջարկի եւ արտադրության լճացմամբ։ Տավարի մսի միջազգային գներն աճել են սպանդանոցային մորթի համար խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարման նվազման հետեւանքով, որը գրանցվել է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Միեւնույն ժամանակ, այլ պարենային ապրանքների գնային ինդեքսները, բացառությամբ բրնձի, շարունակում են նվազման միտում ցույց տալ։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատությամբ 1,7 տոկոսով նվազել է եւ միջինում 19,8 տոկոսով ցածր է 2022 թվականի ապրիլի արժեքից։ Հացահատիկի միջազգային գները 2,3 տոկոս անկում են գրանցել, որը մեծ առումով կապված է Ավստրալիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից արտահանումների մեծ հնարավորությունների հետ։ Արձանագրվել է նաեւ եգիպտացորենի համաշխարհային գների 3,2 տոկոս անկում, ինչը Հարավային Ամերիկայում ընթացիկ բերքահավաքների արդյունքում սեզոնային մատակարարումների աճով է բացատրվում։ Մյուս կողմից, գյուղատնտեսական ներդրանքի մեծ ծախսերի եւ անբարենպաստ եղանակների պայմաններում՝ հատկապես Ասիայից սահմաններից դուրս, ասիացի գնորդների համար աճել են բրնձի միջազգային գները: «Շատ կարեւոր է շարունակել ուշի-ուշով հետեւել գների զարգացմանը եւ գնաբարձրացման պատճառներին։ Զգալի դանդաղումներից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ կմեծանա նաեւ պահանջարկը՝ վեր մղելով պարենային ապրանքների գները», - ասել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մասիմո Տորերոն։ «Միեւնույն ժամանակ, խիստ մտահոգիչ է բրնձի գների աճը, եւ, այս առումով, Սեւծովյան նախաձեռնության վերականգնումն անչափ կարեւոր է՝ ցորենի եւ եգիպտացորենի գների վերելքից խուսափելու համար», - հավելել է նա։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 1,3 տոկոսով իջել է՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ հետընթաց գրանցելով։ Արմավենու յուղի համաշխարհային գները մնացել են կայուն, իսկ սոյայի, կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գնանշումները նվազել են սեզոնային բերքի ազդեցությամբ, որը պայմանավորված է Բրազիլիայում սոյայի ակնկալվող ռեկորդային բերքով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի 1,7 տոկոս նվազում է արձանագրվել, որի պատճառը կաթի փոշու ներկրման համաշխարհային պահանջարկի շարունակական նվազումը եւ Արեւմտյան Եվրոպայում պանրի արտահանման ավելի մեծ հնարավորություններն են։ Առավել մանրամասն կարող են կարդալ հետեւյալ հղումով.

Արտադրության եւ առեւտրի թարմացված կանխատեսում

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի այսօր թողարկված նոր ամփոփագրում ՊԳԿ-ն ճշգրտել է ցորենի արտադրության 2023 թվականի իր կանխատեսումները։ Արտադրության համաշխարհային ելքը ներկայում կայունացել է 785 միլիոն տոննայի մակարդակում, որը երկրորդ ամենամեծ արդյունքն է, սակայն նախորդ սեզոնի համեմատ նվազել է՝ հիմնականում Ավստրալիայի եւ Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի ռեկորդային արտադրանքի ծավալի անկման հետեւանքով:

Բրազիլիայում ակնկալվում է եգիպտացորենի ռեկորդային քանակի արտադրանք, մինչդեռ Արգենտինայի նույն ցուցանիշի կանխատեսումներով միջինից ցածր մակարդակ է սպասվում՝ երկարատեւ չորային եղանակների եւ ջերմային ալիքների պատճառով: Եղանակային

բարենպաստ պայմանները զգալիորեն խթանել են Հարավային Աֆրիկայում բերքատվության սպասումները, ըստ որի՝ բերքի երկրորդ ամենամեծ քանակն է ակնկալվում։

Միեւնույն ժամանակ, բրնձի արտադրության 2023-24թթ. հեռանկարները հասարակածի երկայնքով եւ հարավում մեծապես կախված են տարածաշրջանում «Էլ Նինյո» բնական երեւույթի տարբեր ազդեցություններից։ Հետագայում անհրաժեշտ է հյուսիսային կիսագնդի ամռանը Էլ Նինյո բնական երեւույթի հնարավոր առաջացմանն ուշադիր հետեւել։

ՊԳԿ-ն 2022-23 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային առեւտրի իր ավելի վաղ կատարած կանխատեսումները բարձրացրել է մինչեւ 472 միլիոն տոննա, որը 2,2 տոկոսով ցածր է նախորդ սեզոնի ռեկորդային մակարդակից: Ցորենի համաշխարհային առեւտուրն, ըստ կանխատեսումների, կբարձրանա 2,3, իսկ անմշակ հացահատիկեղենը՝ շուրջ 5,5 տոկոսով։ 2023 թվականին բրնձի միջազգային առեւտրի կանխատեսումներով տարեցտարի 4,4 տոկոս նվազում է սպասվում։

Հացահատիկային մշակաբույսերի 2022-23թթ. համաշխարհային օգտագործումը կանխատեսվել է 2 780 միլիոն տոննա, իսկ վերջինիս համաշխարհային պաշարները՝ մինչեւ սեզոնների ավարտը կհաստատվեն 855 միլիոն տոննայի մակարդակի վրա։ Այս վերջին կանխատեսումներից ելնելով՝ 2022-23թթ. հացահատիկային մշակաբույսերի օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների մակարդակը կմնա 29,8 տոկոս, որը թեեւ փոքր-ինչ ցածր է նախորդ 12 ամիսների 30,8 տոկոսից, սակայն գլոբալ մատակարարումների համեմատաբար լավ մակարդակ է, նշել է ՊԳԿ-ն։