Հաղորդվել է «Օսկար – 2016» մրցանակաբաշխության որոշ մանրամասներ
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հունվարի 14-ին հայտարարեց «Օսկարի» 2016 թվականի հավակնորդներին։ Նշենք, որ Կինոակադեմիան հրապարակել է նաև «Օսկար» մրցանակաբաշխության արարողության հաղորդավարների և մասնակիցների ցուցակը, որն այս տարի տարբերվում է իր էթնիկ զանազանությամբ, տեղեկացնում է BBC-ն։
Ոսկե արձանիկի 88-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ «Կինոաշխարհը» կանդրադառնա առաջադրված ֆիլմերին։
Նշենք, որ փետրվարի 28-ի արարողության մասնակիցների թվում են Բենիսիո Դել Տորոն, Վուփի Գոլդբերգը և Քևին Հարթը։ Կազմակերպիչների խոսքով` «Այդ դերասաններից յուրաքանչյուրը հրաշալի բնորոշ տարր կբերի օսկարյան բեմ»,- նշել են մրցանակաբաշխության պրոդյուսերներ Դևիդ Հիլն ու Ռեջինալդ Հադլին։