ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում․ Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է որակել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները։
Այս մասին նա գրել է իր թվիթթերի էջում։
«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում։ Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակելու ենք մնալ Հայաստանի ու Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ», - գրել է Տոյվո Կլաարը։