Իրանը մահապատժի է ենթարկել Շվեդիայի քաղաքացուն
Ահվազի արաբական ազատության շարժման նախկին առաջնորդ Հաբիբ Չաաբը, ով ուներ Շվեդիայի և Իրանի երկքաղաքացիություն, մահապատժի է ենթարկվել։
Մահապատիժը ի կատար է ածվել այսօր առավոտյան։
Հաղորդվում է, որ Չաաբը մեղադրվել է մի շարք ահաբեկչություններ կատարելու մեջ, այդ թվում՝ 2018 թվականի սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում ռազմական շքերթի վրա հարձակումը: Նշվում է, որ այս իրադարձությունների հետեւանքով զոհվել է Իրանի ավելի քան 450 քաղաքացի։