Ձվածեղ ուտելիս և օրենք գրելիս շատվորով լինելը լավ չի. Հրայր Թովմասյան. (տեսանյութ)
Ցուցակների հրապարակման հետ կապված առավելագույն վերահսկողություն սահմանելու խնդիր կա: Այդ մասին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Թե ինչպես պետք է ապահովել այդ առավելագույնը` պարզ չէ: Համակարգը դեռ մշակման փուլում է: Չնայած դրան` Հրայր Թոմասյանն արդեն երաշխավորում է, որ դա 100 տոկոսանոց աշխատող համակարգ կլինի:
Իսկ այն, որ ընտրացուցակները չեն փակցվի, Թովմասյանը հորդորում է միակաղմանի չմոտենալ այդ խնդրին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու օրենսգրքը գրելու աշխատանքերին չի ներգրավվել ընդդիմությունը` Հրայր Թովմասյանն ասաց. «Կա երկու դեպք, երբ շատվորով չպետք է լինեն. մեկ ձվածեղ ուտելուց, մեկ էլ` օրենք գրելուց…»:
Մանրամասները` տեսանյութում