Ռամզան Կադիրովը դիմել է Շոյգուին, Գերասիմովին և Պրիգոժինին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին՝ կոչ անելով ցուցաբերել փոխըմբռնում և աջակցել միմյանց խնդիրների կատարման գործընթացում։
Այս կերպ Կադիրովն արձագանքել է տեսանյութերին, որոնցում Եվգենի Պրիգոժինը մեղադրում է ՊՆ-ին արկերի բացակայության և, որպես հետևանք, մեծ կորուստների համար։ Նա Շոյգուին հորդորել է հրաման տալ տեղում ստուգում անցկացնել և լուծել խնդիրը, քանի որ դա կլինի իրավիճակից դուրս գալու միակ և զինվորական ճիշտ ելքը։
«Ինձ համար, ինչպես բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ճակատագրի նկատմամբ, տհաճ է լսել Պրիգոժինի վերջին հայտարարությունները, և կրկնակի տհաճ է, որ ՌԴ ՊՆ ղեկավարությունը չի մեկնաբանում կամ չի հանդիպում «Վագներ»-ի ղեկավարության հետ»,- ասել է Կադիրովը։