Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»
Մամուլ

Տնտեսական ակտիվության մութ անկյունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաստանում 2022 թվականին գրանցվեց 12,6 % տնտեսական աճ։ Այս բարձր ցուցանիշներին հնարավոր եղավ հասնել գլխավորապես արտաքին գործոնների հաշվին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս աճի հետ մեկտեղ տարեկան գնաճն անցյալ տարի կազմեց 8,3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։ Սակայն, ի տարբերություն անցած տարվա ցուցանիշների, այս տարվա հետ կապված կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2023 թվականին կանխատեսում է 4,1 % տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 %, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,5 % աճ։ Բայց ՀՀ կառավարությունն այս տարվա համար ավելի բարձր թիվ է նախանշել՝ 7 % տնտեսական աճի ցուցանիշ։

Անցյալ տարվա իներցիայի արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր։ Մասնավորապես հունվարմարտ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 %՝ հունվարփետրվարի ցուցանիշի համեմատ արագանալով 1,3 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը դանդաղել էր 1,7 տոկոսային կետով: Կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան այս տարվա ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ։ Ի մասնավորի, ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալտնտեսական զարգացումների մասին «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ ևս նշվում է, որ այն ամիսներին, երբ նախորդ տարի գրանցվել էր աճի դանդաղում, այս տարի կնկատվի աճի արագացում և ընդհակառակը։

Այսինքն, աճի տեմպը պայմանավորված է լինելու բազայի էֆեկտով: Ուշադրության են արժանի հատկապես արտահանման աճի ցուցանիշները նախորդ տարվա աճի դանդաղեցման համեմատությամբ։ Արտահանման ծավալի աճը 2023 թ. հունվար-մարտին կազմել է 126,5 %՝ ապահովելով շուրջ 2,3 անգամ ավելացում: Կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանում շեշտակիորեն աճել է արտադրությունը, ինչի արդյունքում էլ զարկ է տրվել արտահանմանը։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ Հայաստանից հիմնականում արտահանվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մեքենաները, տրանսպորտային միջոցները կամ տարբեր տեսակի սարքավորումները։ Իսկ Հայաստանն այսպիսի ապրանքներ չի արտադրում։ Նշանակում է, որ մեր երկիրն ընդամենը տարանցիկ դերակատարություն է ստանձնում։ Պատահական չէ, որ միջազգային մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը Հայաստանի միջոցով արևմտյան ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող միկրոչիպեր։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 89,1 %-ով։

Ի դեպ, ներմուծման մասնաբաժնում ևս մեծ տեղ են գրավում տրանսպորտային միջոցներն ու տարբեր սարքավորումները։ Պատահական չէ նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը դեպի Հայաստան աճել է ավելի քան 700 %-ով։ Ստացվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես արտաքին գործոններով։ Եթե գա մի պահ, երբ Հայաստանն ի վիճակի չլինի արևմտյան արտադրության մեքենաների ու սարքավորումների համար տարանցիկ գոտու դերակատարություն ստանձնել, ապա արտահանումն ու ներմուծումն իսկույն անկում կարձանագրեն։ Եվ դա իր ազդեցությունը կունենա նաև երկրում ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, քանի որ Հայաստանը չունի արտադրանք թողարկելու և արտահանելու համապատասխան ներուժ։ Իսկ այս պայմաններում ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները, սակայն երբ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը սկսի բարձրանալ, ապա պարտքի նման ծավալը կարող է շատ լուրջ բեռ դառնալ Հայաստանի համար։

Մտահոգիչ է նաև այն, որ տարիներ շարունակ կապիտալ ծախսերի կատարողականը ևս շարունակում է թերակատարվել։ Բացառություն չէ նաև այս տարվա առաջին երեք ամիսը։ Հունվար-մարտ ամիսներին իրականացվել է ընդամենը 30,4 մլրդ դրամի կապիտալ ծախս, մինչդեռ, ըստ բյուջեի պլանի, նախատեսված էր իրականացնել 98,1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70 %-ով թերակատարվել են: Առկա ցուցանիշները վկայում են, որ ծախսերի թերակատարման տեմպերը շարունակվելու են, մինչդեռ ֆինանսների նախարարը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հայտարարում են, թե ռեկորդային չափերի հարկեր են հավաքագրել, սակայն հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության համամասնությունը խախտված է։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը ոչ միայն շատ մեծ կախվածություն ունի արտաքին գործոններից, այլև հիմքեր չի ապահովում երկրի տնտեսական ներուժի ավելացման և երկարաժամկետ հեռանկարում աճի տեմպի պահպանման համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: