Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ)
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատավայրը. բողոքի ակցիա (ուղիղ)
Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄԻՊ թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ» Իրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ. «Հրապարակ»Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»
Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք
Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել
Մամուլ

Առանց պատրանքների. ի՞նչ է քննարկվում արևմտյան հարթակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նրա գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ միջնորդությամբ մի քանի օր շարունակ, այսպես ասենք, «բանակցություններ էին վարում» Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Քննարկվող հարցերի ու ձևակերպումների մասին կարելի էր թեթևակի պատկերացում կազմել Արարատ Միրզոյանի գլխավորած հիմնարկի պաշտոնական ու գրեթե ոչինչ չասող հաղորդագրություններից, բայց ավելի շատ՝ այս գործընթացում հիմնական միջնորդի դեր ստանձնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ժլատ հայտարարություններից: Նախքան խնդրահարույց որոշ դետալներին անցնելը, կարծում ենք, արժե դիտարկել մի քանի, ինչպես մեզ է թվում, առանցքային հանգամանք: Առաջին. պետք է հասկանալ, թե որն է ԱՄՆ-ի «միջնորդական առաքելության» ու գերակտիվության հիմնական պատճառներից մեկը:

Ինչո՞ւ է աշխարհի ամենառազմատենչ և, ըստ իր քմահաճույքի, աջուձախ երկրներ հրթիռահարող (Հարավսլավիա, Իրաք, Լիբիա) ԱՄՆ-ը հիմա հանկարծ կտրուկ «խաղաղասիրվել»: Ակնհայտ աշխարհաքաղաքական շահը, որին հետամուտ է ԱՄՆ-ը, մեր տարածաշրջանից ա) Ռուսաստանին դուրս մղելն է, բ) Հայաստանի հարավում, ինչպեսև՝ Ադրբեջանում Իրանի վրա հարձակման պլացդարմ ձևավորելն է: Երկու դեպքում էլ ԱՄՆ-ին անհրաժեշտ են առնվազն թղթի վրա «կարգավորված» հայ-ադրբեջանական հարաբերություններ, Արցախի բացարձակ չեզոքացում, եթե անգամ դա տեղի ունենա Արցախի հայության զանգվածային կոտորածի կամ բռնագաղթի միջոցով, թեպետ երկու դեպքում էլ խոսքը մարդկության դեմ ոճրագործության՝ ցեղասպանության մասին է: Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունն այդքան զզվում է հայերից ու ատում է հայությանը:

Խնդիրն այն է, որ ԱՄՆ շահերը, գրեթե մեկին՝ մեկ, համընկնում են ադրբեջանաթուրքական շահերին: Երկրորդ. չպետք է մոռանալ, որ Արևմուտքը (բնականաբար, նաև ԱՄՆ-ը) Հայաստանը ներկայումս չի ընկալում որպես պետություն, հայերին էլ չի ընկալում որպես պետականություն ունեցող կամ պետականություն ունենալու ցանկություն ունեցող էթնիկ խումբ: Իրենք Հայաստանը դիտարկում են որպես «բուֆեր», ինչի մասին, ի դեպ, «օրինակելի» ցինիզմով անթաքույց հայտարարել են: Երրորդ. չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը Հայաստանում իշխանության է բերվել գերազանցապես ԱՄՆ աջակցությամբ ու «ըգրիմենթով» (սա այն «նախկին ժամանակների» «դաբռո»-ն է, էլի), ուստի իրենք առանձնապես մեծ դժվարություններ չունեն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի որևէ ներկայացուցչի վրա ճնշում գործադրելու և իրենց ցանկալի ձևակերպումներն ընդունել տալու հարցերում:

Չորրորդ. որպես ՀՀ իշխանություն ներկայանում է մի քաղաքական խմբավորում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն ամեն ինչ արել է՝ թշնամուց խայտառակ պարտություն կրելու, թշնամու առաջ Հայաստանն ու հայությանը նվաստացնելու նպատակով (միտումնավոր է արել, թե անձեռնահասությունից ելնելով, տվյալ դեպքում այլ քննարկման հարց է): Վերջապես՝ հինգերորդ. Փաշինյանի՝ այսպես կոչված իշխանությունը՝ Արարատ Միրզոյանով, Ռուբեն Ռուբինյանով, Արմեն Գրիգորյանով և այլնով, կարծեցյալ «բանակցային սեղանին» մոտեցել է ի սկզբանե թույլ, պարտվողական ու զիջողական ելակետային մոտեցումներով, ինչը ենթադրում է, որ ընթացքում շարունակելու են նահանջել և զիջել: Ի տարբերություն դրա, ադրբեջանական կողմը ԱՄՆ է մեկնել նորանոր զավթողական պահանջներով ու տրամադրվածությամբ, ինչը չի էլ թաքցնում: Դե, իսկ հիմա, վերոնշյալ իրողությունների համատեքստում եկեք դիտարկենք ԱՄՆ-ում ընթացած «բանակցությունների» վերաբերյալ այնտեղից հնչող հայտարարությունները:

Մասնավորապես, հայտարարվեց, որ քննարկվող հարցերից մեկը վերաբերում է Հայաստանում և Ադրբեջանում «էթնիկ փոքրամասնություններին»: Թե ադրբեջանական տարբերակով ի՞նչ նկատի ունեն «էթնիկ փոքրամասնություն» ասելով, թերևս հավել յալ մեկնաբանելու խնդիր չկա. խոսքն Արցախի հայության մասին է: Նման ձևակերպումն ուղղակիորեն հուշում է, որ ՀՀ անունից բանակցություններ վարողներն ի սկզբանե, եթե կուզեք՝ «գլխանց», արդեն բացարձակ ընդունել են, որ թշնամուն՝ ադրբեջանական թուրքերին են հանձնել Արցախը: Հակառակ դեպքում Ադրբեջանում «էթնիկ փոքրամասնության» մասին չէր խոսվի: Իսկ Հայաստանի դեպքում... Սա առավել հետաքրքրական է, քանզի ո՞ւմ ինչ գործն են մեր երկրի «էթնիկ փոքրամասնությունները»՝ եզդիները, ռուսները և այլն: Այստեղ նկատի են առնվում Հայաստանում ադրբեջանցիների ներհոսքն ու ինչ-ինչ իրավունքները:

Այնպես որ, Երևանում թող ոմանք նախապատրաստվեն իրենց տունուտեղը «սիրելի ու եղբայրական» ադրբեջանական թուրքերին հանձնելուն: Դուք ձեր փայ «ապագան» ստանալու ճանապարհին եք: Մեկ ուրիշ հանգամանք: Հետևողականորեն խոսվում է ինչ-որ նոր փաստաթղթի, դրա նախագծի մասին: Փաստաթուղթը կոչվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համաձայնագիր: Ինչպես տեսնում եք, Արցախի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա: Արցախը Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հետաքրքիր չէ: Հա, ու նա չի վախենում, որ իրեն դավաճան են ասում: Հընթացս նկատենք, որ Ռուսաստանում էլ են գլխի ընկնում, որ իրենց, խոսակցականով ասած, Նիկոլ Փաշինյանը «քցում» է: Այդ կռահումների մասին է վկայում, օրինակ՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի հայտարարությունը, թե՝ «եռակողմ պայմանավորվածությունները» (2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և իր «պոչերը») այլընտրանք չունեն»:

Բայց հնարավոր է, որ Ռուսաստանն այս հարցում արդեն շատ է ուշացել: Եվ այդ ամենի խորապատկերում հնչում է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետևյալ հայտարարությունը. «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է: Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, և շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության պայմանագրի հարցում: Հուսով եմ և կարծում եմ, որ ինչպես ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս: Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»: Դե, իհարկե, Կոստանդնուպոլսի գրավումն ու թրքացումը ևս պատմական երևույթ է եղել:

Ինչո՞ւ չպիտի «պատմական քայլ» լինի Հայաստանի ոչնչացումն ու սեփական հայրենիքի վերջին 10 տոկոս տարածքի վրա հայության բնաջնջումը: Ո՞վ կասի, որ դա «պատմական քայլ» չի, թող «քար նետի» Բլինկենի վրա: Ինչո՞ւ «ոչնչացումը»: Շատ պարզ է. եթե Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, վերջնականորեն ուրանում է Արցախը, եթե հավել յալ զիջումների հաշվին «խաղաղություն» է մուրում, եթե Սյունիքն էլ է նվիրում իրենց սիրելի Ադրբեջանին, անգամ եթե պահում է ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը, որի ավելի քան 130 քկմ-ն այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, միևնույնն է, դա նշանակում է Հայաստանի՝ որպես պետության ոչնչացում, թրքացում և հայաթափում: Հատկապես, եթե նկատի ունենաք, որ Ռուսաստանը այստեղից դուրս է մղվելու, իսկ ամերիկյան կամ ոմանց այդքան սիրած արևմտյան որևէ բանակի ուշքը չի գնում Հայաստանի մնացորդներն ու պետություն ունենալ չցանկացող ինչ-որ հանրույթի թուրքերից պաշտպանելու համար:

Հասկանալի է, որ «ամերիկյան բանակցությունները» դեռ ստորագրված թուղթ չեն դարձել: Ի դեպ, եթե անգամ «թուղթ» էլ դառնան, դա էլ դեռ ոչինչ չի նշանակի, եթե Հայաստանում և Արցախում հայությունը որոշի ոչ թե խաղաղաբար կոտորվել, այլ իր կյանքի ու խաղաղության իրավունքի համար պայքարել: Իսկ Միրզոյան-Բայրամով «բանակցությունների», Փաշինյան-Ալիև հանդիպումների վերաբերյալ չարժե պատրանքներ փայփայել...» :

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: