Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է նոր էսկալացիայի ռիսկը. Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին:
Որքան երկար է ձգձգվում համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծ է նոր հակամարտության ռիսկը, կարծում է Հուլուսի Աքարը:
«Իրավիճակն անկայուն է, և խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար մարում է: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է, քանի որ համաձայնագիրը ձգձգվում են»,-նշել է Աքարը: