Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է
Հասարակություն

Ինչ կապ ունի վարչության նորանշանակ պետը պետությունից գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող ընկերության հետ

Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են Տրանսպորտի վարչության նոր պետին՝ Վազգեն Հարությունյանին: Ու քանի որ նրա նկարն ու կենսագրական տվյալները բացակայում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում, ուստի NEWSPRESS.am-ը կփորձի հնարավորինս հակիրճ ներկայացնել դրանք։

Եվ այսպես.

Ոչ այնքան վաղ անցյալում, Վազգեն Հարությունյանն սկսել է ղեկավարել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ու, թերևս հաջողություններ չգրանցեր, եթե նրան «հովանավորներ» չհայտնվեին:

Մեզ հասած տեղեկություններով՝ Վազգեն Հարությունյանն անմիջական կապ ունի ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքներ իրականացնող «Ուկռինվեստ» ՍՊԸ -ի հետ, որի «դրածո» ղեկավարները մեղադրվում են կոռուպցիոն սխեմաներ իրականացնելու և պետությանը խոշոր չափով գումարների վնաս հասցնելու մեջ:

Բայց սկզբից՝ հնարավորինս սեղմ

Դեռևս 2016-ին ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի կողմից ստեղծված «Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2018-ի մայիսին լուծարվեց, քանի որ դրա գործունեությունը կասկածի տակ էր դրվել: 

Բայց Գևորգ Հարությունյանը չնահանջեց։

Ինչպես տեղեկանում ենք այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունից, Հարությունյանն իր հորեղբոր թոռան՝ Էդուարդ Հարությունյանի (որոշ լուրերի համաձայն՝ վերջինս Քեթրինի Միհրանի «աջ ձեռքն» էր) «դեմքով» հիմնում է «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն և մասնակցում գնման գործընթացին:

Գևորգ Հարությունյանն այս գործընթացում ներգրավում է նաև իր կուրսընկեր Հակոբ Ստեփանյանին՝ նշանակելով նրան տնօրեն, ինչպես նաև, այսօր արդեն Տրանսպորտի վարչության պետի Ժ/Պ նշանակված Վազգեն Հարությունյանին:

Մի խոսքով՝ ծանոթ-ազգական-խնամի-բարեկամ ջերմ միջավայրում, այս ընկերությանը հաջողվում է իրենց ձեռքը վերցնել ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքներն ու նաև «կարմիր գծերի» մենաշնորհը: Վերջինս, պետական շղարշի ներքո, անցավ հենց Վազգեն Հարությունյանի տնօրինմանը:

Ոչ մեր, այլ հենց ՀՔԾ-ի բնորոշմամբ, այս հանցավոր խմբին հաջողվել է պարալիզացնել քաղաքը, մասնակցել գնման գործընթացին ու, նվազագույն գներ առաջարկելով՝ շահել քաղաքը սպասարկելու տենդերը:

Այլ կերպ ասած՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության, «Ուկռինվեստ» ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Այս խմբից մի քանիսը ձերբակալվել են, որից հետո մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հարկ է նկատել, որ այս խումբն իր գործունեությունը չի դադարեցրել ու շարունակում է աշխատել նույն սխեմայով՝ այժմ էl մեկ այլ անվան ներքո, ու նույն «հաջողությամբ էլ», (Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով) ոստիկանությունն այս ընկերության հետ մի քանի հարյուր միլիոնի հասնող գնման պայմանագրեր է կնքում:

Ինչ վերաբերում է Վազգեն Հարությունյանին, ապա, ըստ մեր ստացած տեղեկությունների, լինելով այս շղթայի մեջ, վերջինս վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, հեշտությամբ ու առանց արգելքների կառավարելու է աշխատանքային պրոցեսն ու իր հովանավորության տակ գտնվող և պետությունից գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող ընկերությանը բերելու է մենաշնորհային դաշտ:

Արմինե Մկրտումյան