Ծեծկռտուք Ճամբարակում՝ քաղաքապետի և պարեկների միջև․ քաղաքապետն, ի թիվս այլ անձանց, ձերբակալվել է․ Hayastan.news
Hayastan.news-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի և պարեկային ծառայողների միջև։ Ըստ աղբյուրի՝ Ադամյանը մեքենայի մեջ պարզապես նստած է եղել, երբ նրան են մոտեցել պարեկներն ու պահանջել, որ ներկայացնի փաստաթղթերը, ենթարկվի սթափության փորձաքննության։ Ադամյանը բացատրել է, որ ինքը մեքենան չի վարում, ոչ մի խախտում չի անում, ընդամենը մեքենայի մեջ նստած է՝ ինչո՞ւ պետք է փորձաքննության ենթարկվի։ Սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Պարեկները, տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել, հատուկ ջոկատայիններ են հրավիրել։ Արդյունքում՝ Ճամբարակի քաղաքապետին տարել են Քննչական կոմիտեի Սևանի վարչություն։
Կայքի աղբյուրը հայտնել է, որ այս պահին ճամբարակցիները, ի պաշտպանություն իրենց քաղաքապետի, շարժվում են դեպի Սևան, չի բացառվում անգամ, որ Երևան-Սևան մայրուղին փակեն։
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, նաև այն, որ ձերբակալված անձանցից մեկը Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում