Վագների մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը. Պրիգոժին
Վագներ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ իր մարտիկները մայիսի 10-ին կլքեն ուկրաինական Բախմուտ քաղաքը, եթե զինամթերքի պակասը չլրացվի։ Այդ մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում:
Պրիգոժինի խոսքով՝ զինամթերքի բացակայության պատճառով վագներականների կորուստներն օրեցօր ավելանում են։
«Վագների հրամանատարների խորհուրդը որոշել է պահել իր դիրքերը և շարունակել հարձակումը Բախմուտի վրա մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, որպեսզի ռուսների համար սրբազան տոնը՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, դիմավորվի ռուսական զենքի փայլով», - ասել է Պրիգոժինը: