ԱՄՆ-ն ճանաչում է Իսրայելի ազատ գործելու իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել․ Սալիվան
ԱՄՆ-ն ճանաչում է Իսրայելի ազատ գործելու իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք Իրանին հասկացրել ենք, որ նրան ոչ մի դեպքում թույլ չի տրվելու միջուկային զենք ձեռք բերել: Ինչպես բազմիցս հաստատել է նախագահ Ջո Բայդենը, նա կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այս հայտարարությունը պաշտպանելու համար, այդ թվում նաև ճանաչելու Իսրայելի գործողությունների ազատությունը», - ասել է Սալիվանը: