ԱՄՆ-ը ձգտում է Պենտագոնի ղեկավարի և Չինաստանի պաշտպանության նախարարի միջև հանդիպում կազմակերպել
Պենտագոնը ձգտում է հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա չինացի գործընկեր Լի Շանգֆուի միջև հաջորդ ամիս Սինգապուրում։
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Օսթինի և Լի Շանգֆուի միջև առաջարկվող հանդիպումը տեղի կունենա Շանգրի-Լա երկխոսության՝ անվտանգության ամենամյա միջկառավարական ֆորումի շրջանակներում, որը միավորում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 28 երկրների պաշտպանության նախարարներին և այլ ռազմական ղեկավարներին: