Աննա Հակոբյանը շարֆ է նվիրել Չեխիայի պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Աննա Հակոբյան իկոլ Փաշինյանի հետ Չեխիայում է: Նա այցի ընթացքում, մայիսի 4-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովային: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է հանդիպում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական ու ռազմական կին գործչի, ինչը կարևոր է ու հաճելի, ինչին ի պատասխան Յանա Չերնոխովան ասել է, որ կանայք պետք է ցույց տան, որ ընդունակ են զբաղեցնել բարձր և պատասխանատու պաշտոններ:
Աննա Հակոբյանը շարֆ է նվիրել Չեխիայի պաշտպանության նախարարին