Հիքմեթ Հաջիևը Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել է Եվրամիության հետ
Բրյուսելում կայացել է ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության չորրորդ հանդիպումը։
Ըստ Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային անվտանգության հարցեր, Եվրամիության դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում:
Հանդիպումը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան և Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։