Ուկրաինան պետք է կարևոր որոշումներ կայացնի․ Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջողություն է ակնկալում Ուկրաինայի զինված ուժերի ապագա հակահարձակումից և կարծում է, որ այս գործողությունից հետո Ուկրաինան պետք է կարևոր որոշումներ կայացնի։ Պետքարտուղարի համապատասխան խոսքերը մեջբերում է Ամերիկայի ձայնը։
Պետքարտուղարի խոսքով՝ ծրագրված հարձակողական գործողությունների ընթացքում Ուկրաինան կվերադարձնի ավելի շատ տարածքներ։
Բլինկենը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է գործընկերների աջակցությունը ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի հետագայում արդյունավետ կերպով զսպի ռուսական հերթական ագրեսիան։ Բլինկենի կարծիքով՝ դա Ուկրաինայի դիրքերն ամուր կդարձնի, կօգնի վերականգնել երկիրը և շարժվել դեպի ինտեգրում Եվրոպայի հետ։