Ղազախստանը փակել է իր սահմանները դեպի Ռուսաստան ներմուծման համար
Ղազախստանը՝ Կրեմլի խոշորագույն առևտրային գործընկերը հետխորհրդային տարածքում, փակել է իր սահմանները դեպի Ռուսաստան ներմուծման համար, ռուսական լրատվամիջոցներին ասել է «Գրուզավտոտրանս» ասոցիացիայի ղեկավար Վլադիմիր Մատյագինը։
«Երկիրը սահմանին դժվարություններ է ստեղծում նման ապրանքների համար, սահմանն իրականում փակ է եղել մատակարարների համար»,- ասել է Մատյագինը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մայիսի սկզբին Աստանա այցելեց ԱՄՆ պաշտոնյաների պատվիրակությունը՝ ֆինանսների փոխնախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորությամբ։