Ռուս խաղաղապահները 277,4 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Ստեփանակերտ
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով խաղաղապահները պարեկություն են իրականացրել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով 277,4 տոննա մարդասիրական բեռ է հասցվել Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։