Հայաստանը խաղի կանոններ թելադրող չէ, բայց կարող է գոնե աշխատել` ի օգուտ իրեն. Ռուբիկ Հակոբյան
Ինչքան էլ քննադատեն «Դաշնակցությանը», այսօր համագործակցությունն անհրաժեշտ է, իսկ ձևաչափն ու ժամանակը կուսակցությունները պետք է որոշեն:
Անդրադառնալով իշխանության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կոալիցիա կազմելու հնարավորությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
«Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ ինչպես ներկայանալ քաղաքական դաշտում, առավել ևս՝ «Դաշնակցությունը»: Բայց «Դաշնակցությունը» մեր սովորական կուսակցություններից չէ, այն համահայկական կառույց է, և այն իրավիճակը, որ առկա է այսօր աշխարհում ու Հայաստանի շուրջ, իսկապես հուշում է՝ համագործակցությունն անհրաժեշտ է»,- Ռուբիկ Հակոբյանի դիտարկմամբ` շռայլություն կլինի, եթե ռեսուրսները չօգտագործվեն, հատկապես, երբ մարտահրավերները չափից դուրս լուրջ են:
«Հայաստանը խաղի կանոններ թելադրող չէ, բայց կարող է գոնե աշխատել՝ ի օգուտ իրեն»,-ասաց նա: