Ավետիսյանների ընտանիքը Պերմյակովին նախկինում չի ճանաչել
Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների գործով հերթական դատավարությունը:
Այսօր դատարանում պետք է ցուցմունք տար Ավետիսյանների դուստրը, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու, ուստի դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Նույնը նշեց նաև Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Եգոր Ադամյանը: Դատարանը հրապարակեց նաև նրա նախաքննական ցուցմունքը:
Ավետիսյանների երկու դուստրերն էլ նախաքննական ցուցմունքում նշել են, որ Պերմյակովին նախկինում չեն ճանաչել, իսկ ռուսական ռազմաբազայի հետ որևէ առնչություն չեն ունեցել: