Էս պետություն չի, բարդակ ա. Փաշինյանը չգիտի՞, որ մեր երեխեքի գործը դեռ բացահայտված չէ. զոհվածի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կրկին Կառավարության դիմաց են: Նրանցից զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նշեց, որ արդեն 8 ամիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խոստացել է բացահայտել իրենց որդիների սպանությունը, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Կա, Նիկոլ Փաշինյանը, չգիտի՞, որ մեր տղաների գործը դեռ բացահայտված չէ: Սա պետություն չի՝ բառդակ ա»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում