Քերոբյանն ասում է՝ ի՞նչ կապ ունեք մահացած զինվորի հետ. քանի դեռ չենք գիտակցել, որ բոլորն էլ կապ ունեն, վիշտը չոքելու է բոլորի առաջ. զինվորի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կրկին Կառավարության դիմաց են: Նրանք փորձում էին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ներկայացնել իրենց խնդիրը, որպեսզի վերջինս հարցը բարձրացնի Կառավարությունում: Սակայն նախարարը երկար չլսեց ծնողներին՝ պատճառաբանելով, թե ուշանում է:
Ավելին՝ կողքից միջամտած մեկ այլ տիկնոջ, նա հարց ուղղեց, թե նա ինչ կապ ունի մայրերի ու այս ամենի հետ։
Մահացած զինվոր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում վրդովմունք հայտնեց. «Ասում է՝ ի՞նչ կապ ունես: Ո՞վ կապ չունի զինվորի հետ: Քանի դեռ բոլորը չեն գիտակցել, որ այս խնդիրն իրենցն է՝ այն չոքելու է բոլորի առաջ»,-ասաց զոհվածի մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում